Վեց սխալ ձեր սննդակարգում

Երբեմն  նիհարելու համար  նախատեսված նույնիսկ խիստ դիետաները որևէ արդյունք չեն ունենում: Կամ՝ նույն դիետան կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա: Որո՞նք են այն սխալները, որ մենք գործում ենք դիետաների ժամանակ, և ինչո՞ւ են դրանք անօգուտ:

Մոռանում եք մարզվել

Ոչ մի դիետա առանց ֆիզիկական վարժությունների՝ նպատակին չի ծառայի: Տխուր  իրականություն է: Անգամ, եթե մի քանի կիլոգրամ եք կորցրել, շատ հնարավոր է՝ կարճ ժամանակահատվածում ետ բերեք դրանք: Եթե հանգստանում եք և ձեզ թույլ եք տալիս մի քանի կտոր համեղ և ոչ առողջարար ուտելիք ուտել, ապա անմիջապես բոլոր ջանքերը հավասարեցնում եք զրոյի: Բայց երբ դիետաներին զուգահեռ՝ մարզվում եք, ավելի հեշտությամբ եք կորցնում ավելորդ  կիլոգրամները:

Խուսափում եք նախաճաշից

Կարդացեք նաև

Չի կարելի անտեսել նախաճաշը, եթե նույնիսկ հատուկ դիետա եք պահում: Առավոտյան արթնանում եք ժամը 8-ին, ստացվում է՝ քնելուց 10 ժամ անց, և, ինչպես մեքենային է վառելիք անհրաժեշտ, նույն կերպ մեր օրգանիզմին սնունդ է հարկավոր:

Բավականաչափ կալորիաներ չեք ստանում

Ձեր օրգանիզմը՝ լավ աշխատելու համար,  օրական որոշակի քանակությամբ կալորիաների կարիք ունի: Ընդունելով ավելի քիչ, քան 1000 կալորիա՝ կարող եք ձեռք բերել որոշ առողջական խնդիրներ: Նյութափոխանակությունը դանդաղում է, և վերականգնվելու համար տարիներ են պահանջվում:

Չեք կարգավորում չափաքանակը

Չափաբաժինը շատ կարևոր է: Եթե չափազանց շատ եք ուտում, օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել մթերքը,  և նորից քաղց եք զգում, իսկ հետո այլևս չեք կարողանա բավարարել օրգանիզմի պահանջները: Ուտելիքի չափաքանակը կարգավորելն ամենակարևոր բանն է դիետայի ժամանակ:

Բավականաչափ չեք քնում

Քնելն ունի նույն կարևորությունը, ինչ հաց ուտելն ու ջուր խմելը: Եթե բավականաչափ չեք քնում, ապա ձեր դիետայի արդյունքը չեք կարող տեսնել:

Նյարդային իրավիճակներում ուտում եք

Օրվա ընթացքում նյարդային իրավիճակներ են ստեղծվում, որոնց  ընթացքում շատերը փորձում են համեղ ինչ-որ բան ուտել կամ ալկոհոլային խմիչք խմել: Նոր մեթոդներ գտեք՝ նյարդային վիճակը հանգստացնելու և սթրեսը թոթափելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս