«Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները
«Նաիրիտի» արդեն նախկին աշխատակիցներն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին: «Աշխատավարձի ստացումը մարդու հիմնարար իրավունքն է», «պաշտպանեք ՀՀ քաղաքացու ապրելու և աշխատելու սահմանադրական իրավունքը», «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ» և այլ պաստառներով կառավարություն եկած աշխատակիցները կրկին իրենց աշխատավարձերն էին պահանջում:
Ակցիայի ավարտից հետո նրանք հայտարարեցին, որ շարունակում են իրենց պայքարը: Հաջորդ ակցիան կանցկացնեն մայիսի 26-ին՝ նախագահական նստավայրի մոտ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում: