Աթամբաևը վավերացրել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը
Kabar լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ստորագրել է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերը վավերացնելու մասին օրենքը:
Աթամբաևը դա համարել է նշանակալից օր Ղրղզստանի համար. «Այդպիսով մենք ավարտում ենք ներպետական բոլոր ընթացակարգերը՝ աշխարհի խոշորագույն տնտեսական միություններից մեկին անդամակցելու համար»:
Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու որոշում ընդունել է դեռևս 2011 թվականի ապիլին, իսկ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է 2015 թվականի մայիսի 8-ին: Վերջնական անդամակցումը տեղի կունենա ԵՏՄ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից վավերացման գործընթացն ավարտելուց հետո: