Բաժիններ՝

Ամերիկյան հետախուզությունը գաղտնազերծել է բեն Լադենի նամակագրությունը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզությունը գաղտնազերծել է 103 փաստաթուղթ, որոնք հայտնաբերվել են «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի տանը:

Հրապարակված նյութերի թվում է հայտնվել բեն Լադենի նամակագրությունը ընտանիքի անդամների, «Ալ-Քաիդայի» մյուս ղեկավարների, ահաբեկչական այլ խմբավորումների առաջնորդների հետ:

Բացի այդ, հրապարակվել են անգլալեզու գրքեր, վերլուծական զեկույցներ ու ամերիկյան կառավարության փաստաթղթեր, որոնք պահվել են բեն Լադենի էլեկտրոնային գրադարանում:

Հայտնաբերված գրքերից մեկում նշված է, որ ԱՄՆ-ն է իրականացրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Նամակագրությունը վկայել է, որ բեն Լադենը եղել է 20 երեխաների հոգատար հայր և իր չորս կնոջը սիրող ամուսին: Բեն Լադենը գրել է, թե սրտատրոփ ինչպես է սպասում որդու՝ Խալիդի ամուսնությանը:

Գաղտնազերված նյութերը վկայել են, որ թիվ մեկ ահաբեկիչը մինչև կյանքի ավարտն «Ալ-Քաիդայի» գխավոր առաջնահերթութունը համարել է ամերիկացիներին սպանելը և ոչ թե իսլամական պետություն ստեղծելը: Բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ի գիշերը, Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող իր վիլայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս