Բարաք Օբամայի թվիթերյան էջը Գինեսի ռեկորդ է սահմանել
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գինեսի ռեկորդ է գրանցել. նրա թվիթերյան էջը ստեղծումից 5 ժամ անց ունեցել է արդեն մեկ միլիոն հետևող: Այս մասին նշված է Գինեսի ռեկորդների գրքում:
Համաշխարհային նախկին ռեկորդը պատկանել է ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը: 2014 թվականի ապրիլին նրա թվիթերյան էջը մեկ միլիոն հետևող է ունեցել 23 ժամ և 22 րոպեի ընթացքում:
Օբամայի թվիթերյան էջը բացվել է երեկ: Օբաման իր էջում հրապարակել է 3 գրառում և սկսել է հետևել 65 այլ օգտատիրոջ էջերի: Ներկա դրությամբ Օբամայի թվիթերյան էջին հետևում է արդեն 2.140.000 օգտատեր: