Բաժիններ՝

Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8622-ի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 25-ին ու մայիսի 12-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկարաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8622-ի:

Այս մասին նշված է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնի Twitter-յան էջում: Ավելի վաղ հաղորդվել էր 8583 զոհի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորվել է 16.808 մարդ: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում զոհվել է 1216 մարդ:

Ամբողջովին ավերվել են ավելի քան 490.000 տներ: Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.9 մագնիտուդ: Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ: Իսկ մայիսի 12-ի նոր երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.3 մագնիտուդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս