Բաժիններ՝

Խոդորկովսկին հայտնել է, թե որն է ՌԴ-ի իշխանությունների համար անվտանգության հիմնական խնդիրը

Ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել է Միխայիլ Խոդորկովսկու հոդվածը, որում նա նշել է, թե որն է Ռուսաստանի իշխանությունների համար անվտանգության հիմնական խնդիրը:

Խոդորկովսկին հայտնել է, որ Ռուսաստանի էթնիկ ու կրոնական բազմազանությունը մշտապես հանդիսացել է անվտանգության գլխավոր խնդիրը, և որ դա պահպանվում է նախկինի նման:

Խոդորկովսկու կարծիքով՝ նման մասշտաբի բազմազգ բնակչության խնդրի լուծման նպատակով Ռուսաստանում ստեղծվել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալություն, որը ջանքեր է գործադրում միացյալ Ռուսաստանի կերպարի ստեղծման ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ գործակալության ղեկավար է նշանակվել Իգոր Բարինովը, ով հայտարարել էր, որ դեռ չգիտի, թե իր աշխատանքում որն է լինելու առանցքային ուղղությունը, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարել էր, որ ներկա դրությամբ ամենաշատ խնդիրները ծագում են Հյուսիսային Կովկասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս