Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Մուրսիի վերաբերյալ Կահիրեի դատարանի որոշումը

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը խորին մտահոգություն է հայտնել եգիպտական դատարանի որոշման կապակցությամբ, որի համաձայն՝ երկրի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին դատապարտվել է մահվան.

«Մենք խորապես անհանգստացած ենք մահվան զանգվածային դատավճիռների կապակցությամբ, որոնց Եգիպտոսի դատարանը կայացրել է ավելի քան 100 ամբաստանյալների այդ թվում նաև նախկին նախագահ Մուրսիի նկատմամբ»:

ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծել է, որ քանիցս դատապարտել է զանգվածային դատավճիռների պրակտիկան, որոնք անհամատեղելի են օրենքի գերակայության ու Եգիպտոսի միջազգային պարտավորությունների հետ:

Մուրսիին մահվան դատապարտելու մասին Կահիրեի դատարանի որոշումը դատապարտել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Եգիպտական դատարանը Մուրսիին մահվան է դատապարտել 2011 թվականին բանտից իրականացված զանգվածային փախուստին մասնակցելու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս