ԱՄՆ-ի գործողությունները կարող են Մոսկվային դրդել` ընդլայնելու իր միջուկային զինանոցը. ՌԴ ԱԳՆ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի որոշակի գործողությունները կարող են Ռուսաստանին դրդել, որ նա սկսի ընդլայնել միջուկային զենքի զինանոցը:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի սպառազինության չտարածման ու վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը` մեկնաբանելով ծավալված մարտական լիցքերը 1/3-ով կրճատելու մասին ԱՄՆ-ի առաջարկը:
Ուլյանովի խոսքերով` ԱՄՆ-ի իշխանությունը հանդես են եկել տվյալ առաջարկով, քանի որ հասկանում են, որ կարող են հենց իրենց և իրենց դաշնակիցներին պաշտպանել անգամ այդպիսի փոքր մակարդակի դեպքում.
«Մենք չենք կարող գալ նման եզրահանգման, քանի որ մեզ համար ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ի հայտ են գալիս հակադիր գործոններ, որոնք նման հանգամանքներում ընդհանրապես կարող են հանգեցնել նրան, որ սկսվի (միջուկային զինանոցի) ընդլայնում»:
Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը խոչընդոտում է միջուկային զենքի կրճատմանը: