Ինչպես ազատվել մեջքի ցավից
Takprosto.cc կայքը գրում է, որ մեջքի շրջանում ցավերից շատերն են գանգատվում: Հասարակության անդամների մեծ մասը պասիվ կյանք է վարում, քիչ է շարժվում, ինչի պայմաններում մեջքի հետ խնդիրներ են առաջանում: Մեջքի ցավից ազատվելու համար կարող եք օգտագործել ծիրանի, թզի և սալորի չիր:
Բաղադրամասեր
- ծիրանի 5 չիր
- 1 մեծ թզի չիր
- 1 սալորի չիր
Թուզը մի շարք օգտակար հատկություններ ունի: Այն բժշկական նպատակներով օգտագործվում է դեռ վաղ ժամանակներից: Նույնիսկ այսօր այն օգտագործվում է օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի գործունեության լավացման համար:
Ծիրանի չիրը մի շարք հանքանյութեր է պարունակում: Որոշ մասնագետներ կարծում են, որ այն օգնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, անեմիայի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման գործում: Այն օգտակար է նաև տեսողության համար: Ծիրանի չիրը հարուստ է վիտամին A-ով, առանց որի` մարդու օրգանիզմը չի կարող նորմալ աշխատել:
Սալորաչիրը վերականգնում է աշխատանքի արդյունավետությունը, բարելավում է օրգանիզմի ընդհանուր աշխատանքը:
Այն ունի նաև կոսմետիկ հատկություններ, այդ պատճառով էլ ընդունակ է լավացնել մաշկի վիճակը: Այն օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Այն նպաստում է ճնշման կարգավորմանը, լավացնում է նյութափոխանակությունը և աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Թարգմանությունը 168.am-ի