Բաժիններ՝

Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 1700 մարդ. ԱՀԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 1700 և վիրավորվել է ավելի քան 7000 մարդ:

Այսպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:

Մարտից սկսած` ավելի քան 300.000 մարդ դարձել են հարկադիր վերաբնակներ, մոտ 8.6 միլիոն մարդ կարիք ունի առողջապահական ծառայության օգնություն: Օգտվելով ներկայիս «հումանիտար դադարից»` ԱՀԿ-ը Եմեն է ուղարկել դեղորայքի ու բժշկական նյութերի խոշոր խմբաքանակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս