ԵՄ-ը ցանկանում է ազատականացնել ԱլԳ-ի երկրների հանդեպ վիզային քաղաքականությունը. Լայչակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի երկրները նախատեսում են հետխորհրդային տիրույթի երկրների հանդեպ վիզային քաղաքականության ազատականացում, որոնք հանդիսանում են «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներ:

Այս մասին Բրատիսլավայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը.

«Հաջորդ շաբաթ Ռիգայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի ժամանակ խոսք է գնալու ԵՄ-ի հետ 6 հետխորհրդային երկրների բազմակողմ համագործակցության ընդլայնման մասին, որոնք մասնակցում են այդ ծրագրին: Դա մասնավորապես վերաբերվում է վիզային քաղաքականության ազատականացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս