Բելառուսն ու Չինաստանը ստորագրել են մոտ 18 միլիարդ դոլարի 50 պայմանագիր

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կատարած բելառուսական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների պորտֆելը կազմում է մոտ 18 միլիարդ դոլար:

Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սնոպկովը:

Նրա խոսքերով՝ Սի Ծինփինի այցի ժամանակ Բելառուսն ու Չինաստանը ստորագրել են մոտ 50 համաձայնագիր ու հուշագիր՝ սկսած բարեկամության մասին պայմանագրից և վերջացրած միջբանկային համաձայնագրով:

Սնոպկովը հավելել է, որ իրենց կարծիքով՝ 18 միլիարդ դոլարը վերջնական սահմանը չէ: Չինաստանի՝ «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» հայեցակարգի համաձայն Բելառուսը պետք է հանդիսանա լոգիստիկ հանգույց:

Տեսանյութեր

Լրահոս