Մոռացեք դեմքի մաշկի կարմրության, ակնեի և սև կետերի մասին
Եթե խնդիրներ ունեք դեմքի մաշկի հետ, հաճախակի բորբոքումներ, կարմրություն, ակնե, սև կետեր և լայնացած ծակոտիներ են հայտնվում, ապա այս հրաշալի դիմակը ձեզ համար է: Ըստ goodmorningcenter.com-ի՝ այն օգնում է ազատվել մաշկի խնդիրներից: Փորձեք այն մեկ անգամ և այլևս չեք դադարի օգտագործել, քանի որ արդյունքն ուղղակի ապշեցնում է:
Բաղադրություն
- 1 ձվի սպիտակուց
- 3-4 կաթիլ թեյի ծառի յուղ, որն ամենահզոր հականեխիչ միջոցն է (վաճառվում է դեղատներում)
- Եգիպտացորենի օսլա
Պատրաստման եղանակը
Հարեք ձվի սպիտակուցը՝ մինչև փրփուրանման զանգված ստանալը, ավելացրեք թեյի ծառի յուղը և դանդաղ հարեք, ավելացրեք եգիպտացորենի օսլա՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Կստանաք 1-2 ճաշի գդալի չափով:
Դիմակը քսեք մաքուր դեմքին, սակայն խուսափեք աչքերի և բերանի հատվածներից: Պահեք դեմքին այնքան, մինչև չորանա: Տաք ջրով լվացեք դեմքը, ապա տոնիկով մաքրեք և քսուք քսեք: Խորհուրդ է տրվում դիմակը քսել քնելուց առաջ:
3 օրը մեկ դրեք այս դիմակը՝ 10 անգամ:
Մեկ ամիս անց կզգաք փոփոխությունը: 3 ամիս անց կրկնեք այս գործողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը