Բաժիններ՝

Լուսանկարներ, որոնք ցնցեցին աշխարհը

1. «Օմաիրա Սանչեսի մահը»:

Ամենացնցող լուսանկարներից մեկն արվել է 1985 թվականի նոյեմբերի 13-ին: Այդ օրը Կոլումբիայում ժայթքել էր Նևադո դել Ռուիզ հրաբուխը, որի հետևանքով զոհվել էր 23.000 մարդ: Այս դեպքը ցնցել էր ամբողջ աշխարհը և հիմնականում մի լուսանկարի պատճառով, որն աղետի վայրում արել էր լուսանկարիչ Ֆրենկ Ֆուրնիեն: Լուսանկարում պատկերված է փոքրիկ աղջիկ Օմաիրա Սանչեսը, ով մինչև վիզը ցեխի մեջ էր, իսկ ոտքերը սեղմված էին տան բետոնե կոնստրուկցիաների մեջ: Փրկարարները փորձում էին փրկել երեխային, բայց դա ուղղակի անհնար էր: Աղջիկը դիմացավ 3 օր: Ինչպես հիշում են լրագրողները, երեխան անընդհատ երգում էր, շփվում էր շրջապատողների հետ և չէր հանձնվում: 3-րդ գիշերն Օմաիրայի մոտ հալյուցինացիաներ սկսվեցին, որից հետո նա մահացավ: Այս լուսանկարն արվել է նրա մահվանից մի քանի ժամ առաջ:

2. «Սով Սուդանում»:

2

Կարդացեք նաև

1993 թվականին Քևին Քարթերի կողմից արված այս լուսանկարը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որի համար հեղինակը ստացավ «Պուլիտցերովյան» մրցանակ: Հեղինակը պատմել է, որ լուսանկարն անելուց հետո նա քշել է գիշատիչին, և ուղղակի նայել է, թե ինչպես է երեխան մահանում: Շշուկներ տարածվեցին, որ Քարթերը մրցանակը ստանալուց երկու ամիս հետո ինքնասպան է եղել:

3. «Վառվող բուդդայականը»:

3

Այս լուսանկարի հեղինակը Մալկոլմ Բրաունն է: Դա շատ հետաքրքիր նախապատմություն ունի: Լուսանկարիչը հեռախոսազանգ է ստանում՝ առաջարկով՝ լինել քաղաքի խաչմերուկներից մեկում, կոնկրետ ժամի: Երբ նա հասնում է նշված վայրը, ավտոմեքենայից մի քանի բուդդայական են դուրս գալիս: Նրանցից մեկը նստում է գետնին, իսկ մյուսները սկսում են վրան բենզին լցնել: Նստած բուդդայականը լուցկով վառում է իրեն՝ ի նշան բողոքի, և մինչև մահանալը ոչ մի ձայն չի հանում:

44. «Լոխ Նեսյան հրեշը»:

Այս լուսանկարն արվել է 1934 թվականին, որի շնորհիվ մարդիկ երկար ժամանակ հավատում էին հրեշի գոյությանը: Իրականում լուսանկարը կեղծ է:

 

 

 

5. «Հաղթանակի օրը, Time square, 1945 թիվ»:

5

Լուսանկարն արվել է Նյու Յորքում, 1945 թվականի օգոստոսի 14-ին, երբ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին նորությունն ազդարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրը քաղաքում շրջում էր 20-րդ դարի ամենատաղանդավոր լուսանկարիչներից մեկը՝ գերմանացի վտարանդի Ալֆրեդ Էյզենշտատը: Նա նկատեց մի նավաստու, ով համբուրում էր աչքին ընկնող բոլոր աղջիկներին: Լուսանկարը հայտնվեց «Լայֆ» ամսագրի շապիկին:

6. «Էյնշտեյնը, որը ցույց տվեց լեզուն»:

6

72-ամյա գիտնականը հոգնել էր մամուլի հետապնդումներից, և երբ նրան 100.000-րդ անգամ խնդրեցին ժպտալ՝ վերջինս ցույց տվեց լեզուն: Լուսանկարի հեղինակը Արթուր Սեյսն է:

7. «Վառվող երկվորյակ աշտարակները»:

7

Լուսանկարն արվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին:

8. Այս լուսանկարը նույնպես վերաբերում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, որը լուսանկարիչ Ռիչարդ Դրյուն անվանեց «Ամենահայտնի լուսանկարը, որը ոչ ոք չի տեսել»:

8

9. Լուսանկարիչ Սթիվեն Մակկյուրին այս լուսանկարն արել է 1985 թվականին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանում գտնվող աֆղանական փախստականների ճամբարում: Աղջիկը, որի ամբողջ ընտանիքը զոհվել էր ռմբակոծության ժամանակ, հասել էր ճամբար՝ երկու շաբաթ անցնելով սարերով: Լուսանկարը դարձավ National Geographic-ի սրբությունը:

9

10. «Քաղցած տղան և միսիոները»:

10

Լուսանկարն արվել է 1980թ. Ուգանդայում: Հեղինակը Մայքլ Ուելսն է:

11. «Ատոմային սունկը Նագասակիի վրա»:

11

Այս լուսանկարն արել է Ջո Կաստետչերը 1945 թվականին: Մինչ այդ մարդկությունը նման բան չէր տեսել:

12. «Ճաշ երկնաքերի վրա»:

12

Հայտնի լուսանկարն արվել է 1932 թվականին Ռոկֆելլեր կենտրոնի մաս կազմող «RCA Buildings»-ի շինարարության ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս