«Ես ուզում եմ, որ մենք մի անգամ բարձրաձայնենք…». Նաղդալյան
«Ես ուզում եմ, որ մենք մի անգամ բարձրաձայնենք, որ այն հաղթանակները, որ մենք տարել ենք Արցախի ազատագրության պայքարում, դրանք ավարտված չեն, և այն պատերազմը, որը մենք ունեցել ենք ռազմի դաշտում, երբեմն նիրհող պատերազմ ենք անվանում, երբեմն քնած պատերազմ ենք անվանում, բայց այնուամենայնիվ այդ պատերազմը դեռ ընթանում է, և նաև վկայությունն է մեր երիտասարդների, մեր բազմաթիվ հրաշալի հերոս տղաների հերոսությունները, սխրանքը, որ իրենք գործում են՝ այսօր պաշտպանելով մեր սահմանները: Այս գիտակցումը կարևոր է մեզ համար, որ մենք այսօր էլ շարունակվող պատերազմի դաշտում ենք գտնվում, և այդ պատերազմն այսօր մեզ համար մի քանի արտահայտչամիջոց ունի՝ և ռազմի դաշտում, և տնտեսական զարգացման դաշտում, և քաղաքականության դաշտում, և դիվանագիտության դաշտում»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ կարծում է՝ այսօր ամբողջ հայ ժողովրդի, պետական կառույցների, իշխանության, կառավարության, նախագահի նպատակը և թիրախը հնարավորինս շուտ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրին լուծում տալն է, «որ մենք կարողանանք դուրս գանք նաև դրանով պայմանավորված այն ռիսկային իրավիճակից, որ գտնվում է Հայաստանը, որ մենք կարողանանք մեր տնեսությունը հանել ազատ զարգացման փուլ»: