Ռուսաստանն ու Թուրքիան ստեղծել են հրթիռային նոր համալիր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ստեղծել են հրթիռային նոր համալիր: Այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Անատոլի Աքսենովը:
Համալիրը ստեղծվել է ռուսական «Իգլա» հրթիռային համալիրի ու թուրքական հարթակի ինտեգրման ճանապարհով: Աքսենովը հայտարարել է. «Մենք թուրքական ընկերության հետ նրանց իսկ խնդրանքով իրականացրել ենք մեր փոքր հեռահարության հրթիռային համալիրի ինտեգրում նրանց հարթակի վրա: Համակարգն ունի երկու անուն, ռուսական անունն «Իգլա-Ս» է»:
Աքսենովը չի ներկայացրել նոր համալիրի տեխնիկատակտիկական առանձնահատկությունները: Նրա խոսքերով՝ «Ռոսօբորոնէքսպորտը» Ստամբուլում ընթացող IDEF-2015 ռազմական ցուցահանդեսի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել թուրքական ընկերությունների հետ, որոնց ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն արդեն մայիսին:
Աքսենովը չի թվարկել կոնկրետ նախագծեր, փոխարենը՝ ընդգծել է, որ այդ պայմանավորվածություններն առնչվում են ինչպես՝ ցամաքային, այնպես էլ՝ ռազմաօդային ու ռազմածովային տեխնիկային: