Բաժիններ՝

Դոլարն էժանացել է, եվրոն ու ռուբլին՝ թանկացել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 6-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 482.8 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 480 դրամը։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես բորսայում դոլար չէր վաճառվել։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը երեկվա համեմատ մի փոքր նվազել է. ամերիկյան արժույթը գնվում է միջինը 479 դրամով, վաճառվում 483.4դրամով:

Եվրոն թանկացել է միջինը 4 դրամով. առքի միջին գինը 535.9 դրամ է, վաճառքինը՝ 546.1 դրամ։

Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.42 դրամով (+ 0.21 դրամ), վաճառվում՝ 9.9 դրամով (+0.19 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս