Խանութները շատանում են, առևտուրը՝ քչանում
Չնայած Հայաստանում ավելացել է խանութների քանակը, սակայն առևտրաշրջանառության ծավալը նվազել է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարի հունվար-մարտին ՀՀ-ում գործել է 11770 խանութ՝ նախորդ տարվա 11264-ի փոխարեն: Մինչդեռ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը խանութներում կրճատվել է 1.5 մլն դրամով կամ մոտ 8%-ով:
ՀՀ բնակչությունը գերադասում է հիմնականում առևտուր անել խոշոր սուպերմարկետներից, որոնց բաժին է ընկնում ընդհանուր մանրածախ առևտրի մոտ 60%-ը և միայն 22% գնումներն են կատարվում փոքր՝ մինչև 9 մարդ ունեցող խանութներից: Ընդ որում՝ մայրաքաղաքում այս թիվն անհամեմատ փոքր է՝ 13%, և փոքր խանութներից առավելապես առևտուր անում են մարզերում: