Հունաստանի կառավարությունը պատրաստվում է խզել SOCAR-ի հետ համաձայնագիրը

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Հունաստանի կառավարությունը պատրաստվում է խզել SOCAR-ի հետ համաձայնագիրը, որն առնչվում է DESFA գազաբաշխիչ ցանցի բաժնետոմսերի 66 տոկոսի գնմանը:

Եվրոպական հանձնաժողովի հակամոնոպոլ կոմիտեն ներկայումս դիտարկում է SOCAR-ի կողմից 400 միլիոն եվրոյով DESFA-ի բաժնետմոսերի 2/3-ի գնումը: Ավելի վաղ SOCAR-ը հայտարարել էր, որ մտադիր է գնել DESFA-ի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Եվրոպական հանձնաժողովը ձգձգում է գործարքի հաստատման գործընթացը, ինչի համար քանիցս բողոք է հայտնել ադրբեջանական կողմը: Հունաստանում իշխանության եկած ձախ արմատականների դաշինքն ընդհանրապես կարծում է, որ SOCAR-ի հետ գործարքը հակասում է երկրի շահերին:

Հունաստանի կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է SOCAR-ին վաճառել իր գազաբաշխիչ ցանցի բաժնետոմսերի ոչ թե 66, այլ` 49 տոկոսը: Դրանով իսկ Ադրբեջանը կզրկվի ցանցի բաժնետոմսերի վերահսկիչր փաթեթից:

Տեսանյութեր

Լրահոս