Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին անորոշության մեջ է պահում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն մասին, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին:
Օրինակ՝ ՀՅԴ-ն, որն ի սկզբանե չի թաքցրել՝ կողմ է սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանը կիսանախագահականից անցում պետք է կատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց այսօր ոչ ոք չի կարող ասել՝ սահմանադրական փոփոխություններն, ի վերջո, ո՞ր ուղղությամբ են ընթանալու:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս անորոշության առնչությամբ ասաց. «Հանրապետության նախագահի խոսքը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, որ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում է հնարավորությունը, որ կարող են այս կիսանախագահական զարգացման մեխանիզմով գնալ առաջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: