Ավտովթար՝ Երևանում. տուժածի վիճակը ծանր է
Մարտի 30-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34VN506 (վարորդ՝ Հ. Մ., ծնվ 1979թ.) ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի 01TO139 պ/հ (վարորդ՝ Բ. Հ.) ավտոմեքենային, այնուհետ «ՎԱԶ-2107» մակնիշի 179OV61 պ/հ ավտոմեքենային, իսկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի 26UL910 պ/հ (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարների և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով Հ. Մ.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն