Կոմանդոսը՝ Մանվել Գրիգորյանին. «Կոմանդոս-մոմանդոս. հիմա դրա ժամանակը չէ». aravot.am

«Ուզում եք, որ մի այնպիսի բան հայտարարեմ, որ Դուք թեման պտտացնե՞ք, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- Aravot.am-ի հարցին՝ վիրավորված չէ՞ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններից, թե «Կոմանդոս մոմանդոս, ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել», ասել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոմանդոսը հայտարարել էր, որ իրատեսական ծրագիր է, որ փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները:

Իսկ երեկ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը նրան պատասխանել էր. «Կոմանդոսն ինքը ԵԿՄ-ի անդամ է, ու եթե ինքը տենց ա գտնում հարմար, ուրեմն թող ինքը գնա կանգնի, ու հետո երկրապահը օրը 24 ժամ սահմանին ա: Պայմանագրայինների 95%-ն ու սպայական կազմը մեր երկրապահներն են: Պաշտպանության նախարարության 15 գեներալներ մեր վարչության անդամն են: Երեւի Կոմանդոսի գիտակցությունը տեղը չէ: Հետո ինքն ո՞վ ա, որ ասի ԵԿՄ-ն ինչ անի…ու հետո Կոմանդոս-մոմանդոս, որ տենց բան կասեն` դու հարցրու, թե ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել` ով ինչ անի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս