«Մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ-ն». ՍԴՀԿ
Տարբեր լրատվամիջոցներից վերջին օրերի ընթացքում դիմեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը՝ կարծիք հայտնելու մամուլում շրջանառվող լուրերին, թե ապրիլի 24-ից հետո ՀՅԴ-ն մաս է կազմելու կոալիցիոն կառավարության և ստանձնելու է մի քանի նախարարություններ, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը:
Ի պատասխան հարցերի՝ ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը հայտնեց, թե «ինչ որոշում կկայացնի ՀՅԴ մաս կազմել կոալիցիային կամ ոչ, դա իր անելիքն է: Անդրադառնալով Սփյուռքի նախարարությանը, մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ-ն: Նկատի ունենալով, որ Սփյուռքը բազմաշերտ է, հետևաբար պետք է հեռու պահել կուսակցական պիտակավորումից, որը վնաս կհասցնի Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանը»:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչություն