Տիգրան Ուրիխանյան. «Բառադիությունն ու անփութությունը գերիշխող են դարձել պետական կառավարման մեջ»

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ փետրվարյան իրադարձությունները նոր վիճակ են ստեղծել մեր երկրում: Ըստ նրա՝ շատերը կանգնեցին ու մտորեցին, թե ինչպես են շարունակելու:

Տ.Ուրիխանյանը հարցադրում արեց՝ արդյոք աղքատությունը վերացա՞վ, ճգնաժամային մակարդակի արտագաղթն ավարտվե՞ց, հուսալքությունը վերացա՞վ, ապօրինությունները մեզնում չկա՞ն, ՀՀ-ում բոլոր խնդիրները լուծվե՞լ են, ու վստահություն հայտնեց, որ՝ ոչ: Ըստ նրա՝ այս պահից սկսած խնդիր կա վերաիմաստավորելու պաքարի ուղղությունը, քանի որ «բառադիությունն ու անփութությունը» գերիշխող են դարձել պետական կառավարման մեջ:

Սպասվում էր, որ Տ.Ուրիխանյանը հայտարարելու է, որ նոր կուսակցություն է ստեղծում և խոսելու է իր անելիքների մասին, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղականությունից հեռանալուց հետո ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից հրաժարված Ուրիխանյանն այդպես էլ չանդրադարձավ իր անելիքներին:

Տեսանյութեր

Լրահոս