Բաժիններ՝

Արշակը հայրենասեր երեխաներ կունենար. դիվերսիայից զոհված զինվորի հոգեհանգիստը. news.am

Երեւանի Նոր-Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում այսօր՝ մարտի 21-ին, տեղի ունեցավ հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Արշակ Հարությունյանի հոգեհանգստյան արարողությունը։

Հոգեհանգստին ներկա էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ այլ պաշտոնյաներ, զինվորականներ, հարազատներ եւ հարյուրավոր այլ քաղաքացիներ։

NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Հարությունյանի ազգական Հրանտ Առաքելյանը ափսոսանք հայտնեց, որ Արշակ Հարությունյանի նման հայրենասեր երիտասարդ է զոհվել։

«Մանկությունից մեր աչքի առաջ մեծացած երեխա էր։ Դեռ դպրոցական տարիներից շատ ազգասեր ու հայրենասեր էր. այդ բոլորը գենետիկայով ոնց որ իր պապից գար, որը Ղարաբաղի վերջին զոհերից էր՝ 1994 թ. ապրիլի 24-ին Քելբաջարում զոհվեց։ Շատ եմ ափսոսում, որ Արշակը չհասցրեց երեխաներ ունենալ, նրանից ծնված երեխաները շատ հայրենասեր կլինեին»,- ասաց Հրանտ Առաքելյանը։

Արշակ Հարությունին զինվորական կարգով հողին կհանձնեն վաղը՝ մարտի 22-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս