Հայ զինվորին օգնություն է պետք
Զինվորական պարտականությունները կատարելիս , հրազենային վնասվածք է ստացել Գևորգ Եղիազարյանը : Բուժման համար հարկավոր է դրամական օգնություն:
Գևորգ Էդիկի Եղիազարյանը՝ 1992թ-ին ծնված 2011թ-ի Դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում ՝շփման I գծում , մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակռակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք է ստացել:
Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրաելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Դիմում ենք Ձեզ հույսով, որ կարձագանքեք մեր խնդրանքին ՝ դրամական փոխանցումներ կատարելով Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով բացված հետևյալ հաշվեհամարին:
Հաշվեհամարներ՝ AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502
Սա խնդրանք է , և միառժամանակ ազգային համերաշխության և միասնության դրսևորման հնարավորություն յուրաքանչյուրիս համար: Նախապես շնորհակալություն ենք հայտնում: