Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում կինո է նկարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում:

Նա ցեղասպանությանը նվիրված «1915» ֆիլմի «գործադիր պրոդյուսերն» է: Ֆիլմի ռեժիսորներն են որդին՝ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, երաժշտության հեղինակը՝ Սերժ Թանկյանը: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել ԱՄՆ-ում և Հայաստանում՝ սկսած ապրիլի 17-ից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս