Դատական հայցեր՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նրանց հայցերը 1,5 տարի քննելուց հետո, դատարանը մերժել էր:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ աշակերտուհու՝ ծեծի ենթարկված մայրը` Նատալյա Սարգսյանը, այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: