Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ ավտոմեքենաները բախվել են Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի արգելապատնեշին:

Վերջինիս վարորդ՝ Ռ. Բ.-ը տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս