Կիևյան փողոցում Վրաստանի քաղաքացիները ծեծել են միմյանց
Մարտի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում կռիվ է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 23.20-ին, վիճաբանության կասկածանքով, բերման է ենթարկել Վրաստանի քաղաքացիներ՝ 1993 թ. ծնված Համբարձում Ա.-ին, 1992 թ. ծնված Ավետիս Ա.-ին, ինչպես նաև 1991 թ. ծնված Արման Մ.-ին և 1994 թ. ծնված Արթուր Մ.-ին: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:
Պարզվել է, որ Համբարձում Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն