Հովիկ Աբրահամյանը փորձում է կանխել ԲՀԿ-ի կազմաքանդումը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցներ է ձեռնարկում ԲՀԿ-ի խուճապային կազմաքանդումը կանխելու համար:
Նրա բանագնացները ԲՀԿ կառույցների ազդեցիկ դեմքերին համոզում են մնալ կուսակցությունում: Վարչապետը լուրջ հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ և մտածում է, որ եթե հնարավոր լինի պահպանել այդ կուսակցության գոնե կեսը, դա կարող է օգնել իրեն 2017-18թթ. Իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում առավել նպաստավոր դիրքեր ունենալու համար»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: