Եվրոպացիները ըմբռնումով են մոտենում ՀՀ ընտրությանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ներկայացրեց Բալթյան երկրներ իր այցելության արդյունքները: Ըստ նրա՝ խորհրդարանական գործընկերների հետ քննարկվել են ՀՀ-ի երկկողմ հարաբերությունները Բալթյան երկրներից յուրաքանչյուրի հետ և Եվրամիության հետ:

Նա կարևորեց հարաբերությունների զարգացումը, պատվիրակությունների միսնական աշխատանքը, Հայաստանի դերը աշխարհաքաղաքական առումով: «Նրանք ըմբռնումով են մոտենում ՀՀ ընտրությանը: Նրանք ընկալում են, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ երկխոսությունը պետք է շարունակվի: Հայաստանը ևս մեկ անգամ հայտնեց պատրաստակամություն զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ»,- ասաց է.Շարմազանովը՝ նկատելով, որ մեխը ՀՀ-ում քաղաքական բարեփոխումների շարունակությունն է:

Նկատելով, որ Բալթյան 3 երկրները ԵՄ անդամ են, Է.Շարմազանովը հայտնեց, որ ինքը հայտարարել է, որ ՀՀ-ն բոլոր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման կողմնակից է և թե՛ Երևանը, թե՛ պաշտոնական Ստեփանակերտը որևէ այլ կարգավորում չեն պատկերացնում: Բայց միաժամանակ Շարմազանովը ներկայացրել է, որ Ադրբեջանի ղեկավարոթյունը արհամարհում է 3 սկզբունքներից առնավազն երկուսը՝ խաղաղ կարգավորումը և ինքնորոշումը: «Խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում, Լիտվայում էլ բոլորը պետք է գիտակցեն, որ Ղարաբաղի անկախութունն այլընտրանք չունի»,- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս