Տարիներ առաջ դստերը կորցրած տղամարդն ինքնասպան է եղել. yerkir.am
Ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Աներոջ առանձնատան նկուղում կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել ազգությամբ եզդի` 47-ամյա Շիրին Մամոյանը:
Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մամոյանը մոտ մեկ շաբաթ առաջ նույն գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 12-ամյա աղջնակի ազգականն է` հոր հորեղբոր որդին: Գյուղապետի խոսքով` Շիրինը դուստր է ունեցել, ով վաղ տարիքում է ամուսնացել, իսկ 17 տարեկան հասակում սննդային թունավորումից մահացել:
Մխիթարյանի խոսքով` հայրը ծանր է տարել աղջկա կորուստը և դրանից հետո իրեն տվել խմելուն: Ի դեպ, դեպքի վայրում հայտնաբերվել են օղու դատարկ շշեր, և չի բացառվում, որ տղամարդը ինքնասպանությունից առաջ խմիչք է օգտագործել: «Նա աներոջ դաչայում էր մնում, որ գյուղում ոչխար պահի: Դեպքի նախորդ օրը որդուն առաջարկել է գնալ պապի մոտ և մենակ է մնացել: Որդիներն առավոտյան եկել են, տեսել` հայրը չկա, փնտրել են և գտել նկուղում»,- պատմեց գյուղապետը:
Մանրամասները` yerkir.am կայքում: