Տիգրան Բալայան. «Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter իր էջում անդրադարձել է Թուրքիայից հնչող հայտարարություններին:
Տիգրան Բալայանը, մասնավորապես, գրել է. «Որքան մոտենում է Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի հուսահատ ու անիմաստ են դառնում»: