Բաժիններ՝

Բնակչությունը նվազել է , գերեզմանատները՝ ընդարձակվել

Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի   սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում  տասնյակ տներ լքված են: Դրանց բնակիչները  հիմնական բնակության են մեկնել  արտերկիր, հիմնականում՝ Ռուսաստան: Սահմանագոտում  շատ են առանձնատները, որտեղ  թոշակառու ամուսիններ  իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում  կամ տանը  նրանցից մեկն է մնացել:

Գյուղերում  նվազել  է  աշակերտների թիվը: Ադրբեջանին սահմանակից  Բարեկամավան  գյուղի 8-ամյա դպրոցում 1970-ական թվականների կեսին  սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ:  Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հույս է տածում, որ եթե կայուն խաղաղություն լինի,  դպրոցի նախկին աշակերտները, ովքեր  Նոյեմբերյանում, Ապարանում եւ այլուր  վարձով են բնակվում, գուցե ետ գան Բարեկամավան:

Սահմանամերձ գյուղերի բնակչությունը նվազել  է,մինչդեռ  այդ բնակավայրերում վերջին քսան տարում  ընդարձակվել  է  գերեզմանատան տարածքը կամ նոր գերեզմանատներ են բացվել: Դա բացատրվում է  ոչ միայն մահվան դեպքերի մեծ թվով, այլ նաեւ նրանով, որ Ռուսաստանում  մահացած մեր հայրենակիցների մի  մասը վերջին հանգրվանը գտնում է հայրենի հողում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս