Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով բերման են ենթարկել հայտնի թամադայի. yerkir.am
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում Երորդմասի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանին ( Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանին (Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հիշյալ անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը հարցաքննում է նրանց հարազատներին, մտերիմներին, ծանոթներին: Կայքի տեղեկություններով՝ հետախուզվողներից Սարգիս Գրիգորյանի գտնվելու մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել և հարցաքննում է նրա ազգականին, ով շոու-բիզնեսում հայտնի թամադա է:
Մանրամասները` yerkir.am կայքում: