Բաժիններ՝

Լողավազանում դի է հայտնաբերվել

Մարտի 13-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հավաքակայանի մոտակայքում` Գործարանային փողոցի թիվ 2 հասցեի հարակից գտնվող լողավազանում, հայտնաբերվել է քաղաքացու (մոտ 91 տարեկան) դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացի Ս.-ի (տվյալները ճշտվում են) դին դուրս են բերել լողավազանից:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս