ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին
ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության  հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը` Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին`  ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է
գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության
շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ
ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու
պատրաստակամությունը:

Անդրադառնալով Եվրամիության և միջազգային այլ հարթակներում Լեռնային
Ղարաբաղին առնչվող քննարկումներին` ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ և հիմնավորված  ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների
ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու
առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս