Գյուղապետի անասունները գողացել են
Tesankyun.am-ը գրում է. Գյուղապետին պատկանող թվով 10 խոշոր եղջերավոր անասուններից նրա անասնագոմ է վերադարձել միայն մեկ մոզի, որը առանձին չպահելու համար մորթել են: Գյուղապետն ասաց, որ իր կովերը շատ արժեքավոր էին,դրանցից յուրաքանչյուրը օրական մինչեւ 20 լիտր կաթ էր տալիս:
Ռ. Օհանյանն ասաց, որ իրենց գյուղն անտառի եզրին է, Աճարկուտում անասունները ոչ թե արոտի են տանում, այլ ազատ են թողնում,որպեսզի դրանք գնան արոտավայր: Ձյուն տեղալուն պես անասուններն անտառից գյուղ են վերադառնում: Աճարկուտում ձյուն է տեղացել մոտ 10 օր առաջ, անասուններն Աճարկուտ, Ռաֆիկ Օհանյանի անասնագոմ չեն վերադարձել: Գյուղապետն ասաց, որ անասնագողերը հավանաբար անասուններին ձորն են իջեցրել, ավտոճանապարհի եզր եւ դրանք ավտոմեքենայով տեղափոխել: Նա անասունների անհետանալու մասին գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն շատ քիչ հույս ունի, որ գողությունը կբացահայտվի: Ռաֆիկ Օհանյանը հայտնում է , որ 1996թ. կատարված գողության ժամանակ անհայտ անձինք գողացել են իր 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, իսկ 2007թ.՝ եւս 3 հատ անասուն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: