Բաժիններ՝

11-ամյա աղջնակն ինքնասպան է եղել ֆիլմերի ազդեցության տա՞կ. ահասարսուռ մանրամասներ. Armlur.am

Երեկ` մարտի 11-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպան էր եղել 11-ամյա, ազգությամբ եզդի Զարիֆա Ամոյանը:

Armlur.am-ը հայտնել էր, որ աղջկա հարազատներն ու մտերիմները որևէ հնարավոր վարկած չէին կարողանում առաջ քաշել, որով կպատճառաբանվեր անչափահաս աղջնակի ինքնասպանությունը: Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդիպել է Զարիֆայի համադասարանցիների հետ, զրուցել է նրանց հետ, հարցեր է տվել` իմանալու համար` ինչպես էր իրեն վերջին շրջանում պահում նրանց ինքնասպան եղած համադասարանցին: Երեխաները դժվարացել են որևէ բան ասել:

«Երեխաների մտքով, անգամ, ինչ-որ բան չի անցնում, թե ինչի պետք է նման քայլի դիմեր: Այս պահին հակված ենք կարծելու, որ պատահականության հետևանքով է եղել այդ ողբերգությունը: Կարծում ենք` ֆիլմերի ազդեցության տակ ինչ-որ իմիտացիաներ է փորձել անել, հետո չի կարողացել ազատել իրեն, ու նման բան է տեղի ունեցել»,- շարունակեց Արմենակ Սարդարյանը` հավելելով, որ պարզվում է` անչափահասին կախված վիճակում առաջինը հայտնաբարել են ոչ թե ծնողները, այլ նրանց այցելած հարևանները:

Վերջիններս հող մշակելու գործիքի համար նրանց մարագ էին մտել ու այնտեղ էլ երեխային կախված գտել: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ` Զարիֆան վերջին շունչը դեռևս չէր փչել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

«Հարևանները, երբ նրան տեսել են, շնչահեղձ լինելիս է եղել, փորձել են շտապ տեղափոխել հիվանդանոց, սակայն… Ավագ եղբայրն էլ` արդեն բանակ գնացած-եկած, մեծ սթրես է տարել, անգամ չի խոսում: Սարսափելի տեսարան է»,- պատմեց դպրոցի տնօրեն Ա. Սարդարյանը: Վերջինս նշեց նաև, որ պատահականության վարկածը հավանական են համարում այն պատճառով, որ այն պայմանները, որոնցով անչափահաս աղջիկը նման քայլի է դիմել, բազում հարցերի տեղիք են տալիս: Օրինակ, դպրոցի տնօրենի խոսքով, մարագում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Զարիֆայի հայրը մորթած անասուններ էր մաշկում: Այս գործն անելու հարմարանքն էլ` երկաթե օղակը, որով անց է կացված տուկի թել, ինքնասպանություն գործելու «հարմարանքն» է հանդիսացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս