Բաժիններ՝

Այգեշատում 12-ամյա աղջկան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. «Փաստինֆո»

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում՝ իրենց տան անասնագոմին կից շինությունում, այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, 12-ամյա աղջնակ է ինքնասպան եղել՝ կախվելով տուկի թելով:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը:

Ըստ գյուղապետի՝ աղջիկն ազգությամբ եզդի է, տան կրտսեր զավակն է, սովորում է 6-րդ դասարանում, ունի իրենց մեծ քույր և եղբայր:

Գյուղապետը նշեց, որ աղջիկը տանն ընդամենը մոտ 20 րոպե է միայնակ մնացել, ծնողները դաշտում աշխատելու են գնացել։

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ աղջկան առաջինը գտել է եղբայրը: Նա դեռ կենդանության նշաներ է ցույց տվել, և փորձել են շտապ տեղափոխել հիվանդանոց։ Զուգահեռ զանգել են նաև շտապօգնություն, բայց ճանապարհին երեխան մահացել է։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031