Բաժիններ՝

ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին. yerkir.am

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում է քննվում Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը:

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ Քննչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանի անունով մեզ հասցեագրված պատասխանից տեղեկանում ենք, որ ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը և նրա կինը` Ռուզաննա Մարդանյանն այս գործով հանդիսանում են, որպես մեղադրյալներ: ԱԱԾ-ից հայտնել էին նաև, որ հաշվի առննելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության հանգամանքը, քննության ներկա փուլում գործի այլ տվյալների հրապարակումը նպատակահարմար չէ:

Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը սահմանը հատել էր 2010թ-ին, իսկ Հայաստան վերադրաձվել 2014թ-ի դեկտեմբերի 12-ին` Կարմիր խաչի միջազգային կոմիտի միջնորդությամբ: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիշյալ ընտանիքը շարունակում է մնալ ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում: «Հայրենադարդձումից հետո կազմակերպությունը այցելություններ է կատարում `գնահատելու նրանց սոցիալական և առողջական վիճակը` անհրաժեշտության դեպքում հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով»,-ասաց նա:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս