Ռազմագերի Արսեն Բաղդասարյանը իր մասին նոր տեղեկություններ է փոխանցել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին (արդեն երկրորդ անգամ) տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշեց Է. Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեւարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանությունները առաջին անգամ թույլատրել են ռազմագերուն տեսակցել ընթացիկ տարվա փետրվարի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս