Ադրբեջանական դիվերսիայից հետո գլխի ընկան դարպասներ և զգուշացնող գրություններ տեղադրել
Tesankyun.am-ը գրում է. Որոշ վարորդներ նախկինում գերադասում էին Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել ոչ թե Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված, լեռնային տեղանքով ձգվող շրջանցիկ ճանապարհով, այլ 5կմ երկարությամբ, հողածածկ ռազմական նշանակության ճանապարհով:
Այս տարվա հունվարի 29-ին ռազմական ճանապարհին ադրբեջանցիները դիվերսիա կատարեցին,թեթեւ վիրավորեց 2 զինծառայող: Դրանից հետո ռազմական նշանակության ճանապարհի մուտքերին տեղադրվեցին դարպասներ եւ «Գնդակոծվող տարածք»,«Արգելված գոտի» մակագրությամբ ցուցանակներ :
Ի դեպ, Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհին տեղադրված է «Դիտարկվող տեղամաս» մակագրությամբ ցուցանակ, սակայն տեղանքին անծանոթները հազիվ թե հասկանան, որ դա նշանակում է ՝ տվյալ ճանապարհը ադրբեջանական զինուժի նշանառության գոտում է: