Հանկարծամահ է եղել Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը
Tsayg.am-ը գրում է. Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասը մեծ կորուստ է կրել: Ուկրաինայի Խարկով քաղաք կատարած հովվապետական այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Մինչ Ուկրաինայի թեմի առաջնորդության ստանձնումը, Տեր Գրիգորիսը 1990-97 թթ եղել է Շիրակի թեմի առաջնորդը: Նա այստեղ կատարած շատ գործեր և մեծ ձեռքբերումներ է ունեցել:
Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի մահվան կապակցությամբ Գյումրու սբ Յոթ վերք եկեղեցում մատուցվել է պատարագ: