Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով 3-րդ փորձաքննությունը ձգձգվում է

Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, դատավարության  14 ամիս տրվա ընթացքում`2013թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2014թ. նոյեմբերի 7-ը, այդպես էլ ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի մեղքը հաստատող որևէ ապացույց ի հայտ չեկավ

2013թ.նոյեմբերի 7-ի դակատան  նիստում դատավոր Հովակիյանը բավարարեց մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանի`լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: 4 ամիս անց սայլը տեղից չի շարժվում: Ընդհակաոակը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին  ուղղված դիմումով` արտադատարանական կարգով , դատավորի`արդեն հաստատած 3 հոգանոց փորձագետների խմբին ավելացվել էին 2-րդ փորձաքննություն իրականացրած` ՀՀ  «Փորձաքնությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և նույն ՊՈԱԿ-ի փորձագետներ Հ. Չախոյանի և Խ. Ստեփանյանի անուները, որոնց տրված եզրակացության կապակցությամբ անգամ պաշտպանական կողմը դատական նիստերում բանավոր հաղորդումներ է տվել, որ այն կեղծ է:

2015թ. մարտի 3-ի դատական նիստում, որը շարունակվեց մարտի 4-ին և 5-ին, գլխավոր դատախազի տեղակալի այս միջնորդության դեմ բացարկ ներկայացրեց Սամվել  Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Դատավորն ընդունեց բացարկը, սակայն  մեխղադրող Պ.Մարտիրոսյանը միջնորդեց փորձագիտական խմբի կազմում ընդգրկել  «Փորձաքնությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2 այլ փորձագետների` Սուրեն Օլեյանին և Կարեն Մխիթարյանին:

Պաշտպանական կողմը առարկեց այս միջնորդության դեմ`ՀՀ համապատասխան օրենքներով առավել քան հիմնավորելով առարկությունը և փաստելով, որ մեղադրանքի կողմը ամեն գնով ջանում է հիշյալ ՊՈԱԿ-ից փորձագետ «խցկել» հանձնաժողովի կազմում, որպեսզի կարողանա «պահել» նախկին եզրակացությունը: Սակայն դատավորը մերժեց առակությունը: Փոխարենն ընդունեց պաշտպան Ռ. Հակոբյանի առաջադրած 6 հարցը, որ պետք է ուղղվի փորձագիտական խմբին: 6 լրացուցիչ հարց էլ առաջադրել էր մեղադրող կողմը: Դատավորը մերժեց փորձագիտական խմբում ՀՀ առողջապահության  նախարարության գլխավոր պաթալոգաանատոմ Նելլի Խոստիկյանին ընդգրկելու պաշտպանի  միջնորդությունը, այն հիմնովորմամբ, որ եթե դրա անհրաժեշտությունը լիներ, հանձնաժողովի կազմը կմիջնորդեր դատարանին:

Ռ.Հակոբյանն ասաց, որ հիաստափված է դատարանի որոշումից: Նրան միացան  Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը, ամբաստանյալներ Վերանյան եղբայրներն ու Սամվել Դիլոյանը:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս