Մայիսյանի ձորակում հայտնաբերված երիտասարդը համատիրություններից մեկի նախկին նախագահի որդին է. Aravot.am
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մայիսյանի ձորակում հայտնաբերված տղամարդը 1984 թվականին ծնված Սամվել Մկրտիչի Հակոբյանն է, որի դին հայտնաբերել են այսօր առավոտյան, դեմքի վրա բռնության հետքերով, դեմքը եղել է ուռած վիճակում:
Ըստ դատախազի, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա մահվան հանգամանքները: Վերջինս, տեղեկություններով, Գյումրու համատիրություններից մեկի նախկին նախագահ Մկրտիչ Հակոբյանի որդին է: