Գյումրիում կրակոցներ են հնչել. 6 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց. ԳԱԼԱ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում՝ Արցախ թաղամասում /Թուրքի թաղ/:
Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մարզային ոստիկանության պետը խոստացավ մանրամասներ հաղորդել:
01:01
Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով վեց քաղաքացու տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեցին բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոն տեղափոխվածների վիճակը ծայրահեղ ծանր է: Վեցն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
01:18
Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ մահացածներ չկան, վեց վիրավորներից երեքը հրազենային վնասվածք են ստացել, 3-ը կտրող ծակող գործիքից են վնասվածքներ ստացել: Գյումրու բժշկական կենտրոնից տնօրենի տեղակալ Ա. Խաչատրյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երեւան, մյուս երեքը կշարունակեն մնալ Գյումրու բժշկական կենտրոնում՝վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրու տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: