Դատական հայցեր ինքնասպան եղած գործարարի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում։ «ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ և փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը։

Ավելին՝ մենք պարզեցինք, որ դեռևս 2014թ. մի խումբ քաղաքացիներ և ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրատարակվել են, և գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը։

Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երևանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում։ Աայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը և այլ շինություններ պատկանում էին նրան։

Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Աարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ։

Իսկ, ահա, «ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Էլեն Քոչարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը պատմեց, որ իր պաշտպանյալը հանրապետությունում չէ, սակայն խիստ անհանգստացած է, թե ինչ է լինելու իր բնակարանի ճակատագիրը։ Ըստ մեր զրուցակցի՝ Էլեն Քոչարյանը, մինչ այդ շենքը կառուցելը, տուն է ունեցել Այգեստան 12 հասցեում, և Աբրամ Ամիրխանյանը այդ սեփական տան տարածքի հաշվին բնակելի շենք է կառուցել:

Տիկին Քոչարյանը, տեսնելով որ «Ամիրխանյան» ԱՊԸ-ն լուրջ պարտքեր ունի, (ահռելի գումարների մասին է խոսքը) դատական հայց է ներկայացնում, որ եթե բնակարանը ստանալու հույս չկա, գոնե ստանա իր բնակարանի չափով հասանելի գումարը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս